ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Երևանում ռուսական սուպերմարկետ է բացում
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Երեւանում ռուսական սուպերմարկետ է պատրաստվում բացել, որտեղ կվաճառվի միայն ռուսական սննդամթերք: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանում դեռեւս նման նախադեպ չկա, որ սուպերմարկետում միայն ռուսական սննդամթերք վաճառվի: Հարցին, թե ինչ սննդամթերք պետք է բերեն, որ Հայաստանում չկա, ասաց. «Խոսքը ռուսական արտադրանքի մասին է՝ սկսած կաթնամթերքից՝ վերջացրած կրուպեղենով: Օրինակ, Հայաստանում ռուսական արտադրության թթվասեր չկա: Հիմա ուսումնասիրություն ենք կատարում, թե բնակչության քանի տոկոսը կգնի: Տեսնենք, թե ինչպես կստացվի»:
Միաժամանակ գործարարն ավելացրեց, որ իրենք էլ խմիչքներ են արտահանելու Ռուսաստան: