211652_close_icon

Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը

views-count1975 դիտում article-date 13:17 20-07-2015
Հուլիսի 19-ի երեկոյան 68 տարեկանում Մոսկվայի իր տանը մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնյովը, հաղորդում է NTV.ru-ն՝ հղում անելով Գ. Սելեզնյովի փեսային՝ քաղաքական գործիչ Անդրեյ Անդրեևին: «Գենադի Նիկոլաևիչը մահացել է այս գիշեր: Նա ծանր հիվանդ էր, իսկ վերջին օրերին նրա վիճակը ավելի էր վատթարանում: Բժիշկներն այլևս ոչինչ չէին կարող անել»,-ասել է Անդրեևը: Գենադի Սելեզնյովը եղել է 2-րդ և 3-րդ գումարումների Պետդումայի նախագահ, ընտրվել է 1-ին և 4-րդ գումարումների խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր:

Նմանատիպ նյութեր