Խարկովի վիրավոր քաղաքապետ Գենադի Կերնեսը գիտակցության է եկել
Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը, ում վրա մահափորձ էր կատարվել և Իսրայելում վիրահատության էր ենթարկվել, գիտակցության է եկել, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ինչպես գործակալության լրագրողն է հայտնել, նրա որդին հաղորդագրություն է գրել, որ «մենք արդեն գիտակից ենք»:
Հիշեցնենք, որ քաղաքապետի վրա մահափորձը տեղի էր ունեցել ապրիլի 28֊-ին Խարկովում։ Նա հրազենային վնասվածք էր ստացել թիկունքի հատվածում, որից հետո նրան տեղափոխել էին Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնական հիվանդանոց։