1625 դիտում
14:23 21-08-2015
Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 12 խաղադաշտ
Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը:
Նկատի ունենալով բակային ֆուտբոլի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը` նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով որոշվել էր յուրաքանչյուր վարչական շրջանում մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը ավելացնել մեկականով: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:
Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
13:31 03-08-2017
Երևանը կունենա մինի ֆուտբոլի ևս 6 խաղադաշտ
893 դիտում
13:13 27-05-2014
Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ
1225 դիտում
12:45 21-08-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2014 թվականին կկահավորվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ
Այս բաժնից
928 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
694 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին