232 հազար դոլարով վաճառվել է 1943թ-ի արտադրության գերմանական Enigma ծածկագրային մեքենան
Լոնդոնի Sotheby's աճուրդում 232 հազար դոլարով վաճառվել է 1943թ-ի արտադրության գերմանական Enigma ծածկագրային մեքենան:
Մեքենան 2-րդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի հիմնական առավելություններից մեկն էր, քանի որ համարվում էր, որ գործնականում անհնար է վերծանել նրա ծածկագիրը:
Առաջին անգամ ծածկագրի ալգորիթմը հայտնաբերվել էր 1938թ-ին, ինչից հետո գերմանացի ինժեներները բարդեցրել են դրա կառուցվածքը:
Հիշեցնենք, որ ի վերջո դաշնակիցներին հաջողվել է վերծանել Էնիգմայի ծածկագիրը՝ շնորհիվ աշխարհի առաջատար մաթեմատիկոսների: