211652_close_icon
views-count4884 դիտում article-date 14:07 14-07-2015

46-ամյա Արմանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նախկին կնոջ դեմքին՝ կասկածելով, որ նա սիրեկաններ ունի եւ ոչ միայն

46-ամյա Արման Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիպելով իր նախկին կնոջ՝ Դիաննա Աշոտի Հակոբյանին, այլ տղամարդկանց հետ նրա ունեցած հարաբերությունների շուրջ պարզաբանում ստանալու համար մոտեցել է նրան՝ ձեռքով բռնել կոկորդից և հայհոյանքներ արտահայտելով նրա հասցեին՝ պահանջել է նստել իր ավտոմեքենան, սակայն մերժում ստանալով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև, չդադարեցնելով իր հանցավոր վարքագիծը, Արման Մելիքսեթյանը Դիաննա Հակոբյանի ձեռքից վերցրել է պայուսակը՝ ենթադրելով, որ դրա մեջ առկա բջջային հեռախոսի միջոցով կարող է պարզել վերջինիս կողմից այլ տղամարդկանց հետ նրա ունեցած կապը և հեռացել: Պայուսակի մեջ տեսնելով արժեքավոր իրեր, գումար և պլաստիկ քարտ՝ ծածկագրով, Ա. Մելիքսեթյանը գողություն կատարելու դիտավորությամբ գաղտնի հափշտակել է պայուսակի պարունակությունը: Բացի այդ, նա, օգտագործելով պլաստիկ քարտը և ծածկագիրը, բանկոմատից ստացել է 126,000 ՀՀ դրամ գումար՝ Դիաննա Հակոբյանին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշով եւ 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր