Լեհաստանի նախագահը պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը:
Տուսկը ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ:
Նշվում է, որ նախագահը նոր վարչապետ առաջարկելու համար ունի երկու շաբաթ: Սակայն ակնկալվում է, որ դա տեղի կունենա սահմանված ժամկետի ավարտից ավելի շուտ:
Հաղորդվում է նաև, որ մինչև փոխարինողների հայտնվելը, Տուսկն ու նրա նախարարները կշարունակեն կատարել իրենց գործառույթները: