211652_close_icon
views-count1606 դիտում article-date 15:21 11-07-2015

Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել 5286 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4353-ի փոխարեն։ Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/22025/arcakh--aycelox--zbosashrjikneri--tivy--atchel--e.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Անի Սարգսյանը: «Այս տարի Արցախի նկատմամբ արտասահմանցի լրագրողների հետաքրքրությունը աննախադեպ է. առաջին վեց ամիսների տվյալներով ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունում լրագրողական հավատարմագիր է ստացել 100 արտասահմանցի լրագրող, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 23»,-նշել է Ա. Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր