Ինչպե՞ս է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 1.2 միլիոնից հասնելու 3 միլիոնի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: Այս մասին ԱԺ-ում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել այդքան զբոսաշրջիկների հոսքը Հայաստան. «Այս պահին կա 1.2 միլիոնի հոսք: 3 միլիոնը անիրատեսական չէ՞: Ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր իրականացնել: