967 դիտում
19:20 04-05-2015
Լատվիայում չկան պետական արտոնություններ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ կռվածների համար
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, լատվիական «9мая.лв» հասարակական կազմակերպությունը հավաքել է մոտ 64 հազար եվրո՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին նվերներ անելու նապատակով: Ըստ հավաքած գումարի, յուրաքանչյուր վետերանը կստանա 20 եվրո և շնորհավորական բացիկ:
Կազմակերպությունը նաև փնտրում է կամավորների՝ նվերներ բաժանելու համար: «Այս տարի պլանավորում ենք շնորհավորել մոտ 3 հազար վետերանների, որոնցից 1700-ը ապրում է մայրաքաղաք Ռիգայում, մյուսները՝ Լատվիայի այլ բնակավայրերում», - հայտնել են կազմակերպությունից:
«Օգնիր վետերաններին» ակցիան Լատվիայում անցկացվում է 2009-ից: 2014-ին կազմակերպությունը կարողացել է շնորհավորել 2 785 վետերանների:
Լատվիայում գոյություն չունեն պետական արտոնություններ բոլոր նրանց համար, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կռվել են նացիստական Գերմանիայի դեմ: Դրանից բացի, մայիսի 9-ը երկրում չի համարվում պետական տոն:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
22:37 02-05-2015
Գերմանացիները պատասխանատու են Երկրորդ աշխարհամարտի հրահրման համար. Շտայնմայեր
732 դիտում
19:10 04-05-2015
Ջոն Քերրին Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված տոնակատությունները կդիմավորի Փարիզում
969 դիտում
21:54 18-06-2015
Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Չեխիայում
Այս բաժնից
658 դիտում
15:51 26-11-2024
Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ
760 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով