CNN-ը նացիստական ողջույնի համար աշխատանքից հեռացրել է իր մեկնաբանին
CNN հեռուստաալիքի տնօրինությունն աշխատանքից հեռացրել է հայտնի մեկնաբան Ջեֆֆրի Լորդին այն բանի համար, որ վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում նացիստական ողջույն է հղել։
Պահպանողական հայացքների տեր մեկնաբանը իր միկրոբլոգում այդկերպ էր դիմել Media Matters for America լիբերալ կուսակցության ղեկավարին։
«Նացիստական ողջույններն արդարացում չունեն։ Ջեֆֆրի Լորդն այլևս չի կարող աշխատել հեռուստաընկերությունում»,-ասված է CNN-ի տարածած հայտարարության մեջ։
Լորդն անձամբ նշել է, որ իր ողջույնը սխալ են հասկացել և ինքը պարզապես ծաղրել է նացիստներին։