ԱՄՆ-ն և Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում դուրս գրել հունական պարտքի մի մասը
Արժույթի միջազգային հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Քրիսթին Լագարդը և ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն կոչ են արել կրկին դուրս գրել Հունաստանի աստղաբաշխական արտաքին պետպարտքի մի մասը:
«Հունաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և դրա լուծման համար անհրաժեշտ են լուրջ և անհապազ քայլեր»,-մեջբերում է Financial Times-ը Լյուի խոսքը: Նրա կարծիքով՝ այդ քայլերի մեջ են մտնում ինչպես Հունաստանի կառավարության կողմից ձեռնարկվելիք բարեփոխումները, այնպես էլ պարտքի վերաձևավորումը:
Նա նշել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, թե կկարողանա՞ն, արդյոք, Հունաստանը և նրա գործընկերներն այդ քայլերը ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Հունաստանի հարցով համապարփակ համաձայնագրի կնքումը, որը դառնալու է Եվրամիության ու եվրագոտու պատմության ամենակարևոր պահը, ծրագրվում է ձևակերպել մինչև ընթացիկ շաբաթվա վերջը:
Հուլիսի 12-ին Բրյուսելում Հունաստանի հարցով գագաթաժողովում կհավաքվեն ԵՄ անդամ պետությունների 28 առաջնորդներ: Հունաստանի կառավարությունը պատրաստվում է ԵՄ-ին ներկայացնել իր տնտեսության կայունացման վերաբերյալ պլան: