1996 դիտում
13:23 01-04-2017
Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է ՊԵԿ-ի՝ 5 ամիսների ջանքերը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Հոսսեյն Սամիեին, տպավորված լինելով վերջին ամիսներին կոմիտեի կողմից ապահովված եկամուտների աճով, հետաքրքրվել է այն պայմանավորած գործոններով։
Վարդան Հարությունյանն առանձնացրել է ռիսկերի բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծություններն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարական միջոցառումները․ «Վերջին 5 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը մուտքերի աճ է ապահովել գերավճարների նվազեցման և 50%-ով ստուգումների կրճատման պայմաններում՝ առաջնահերթ պահպանելով բիզնեսի հետ երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործելաոճը»։
Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ դրական միտումը շարունակվելու է նաև տարվա ընթացքում՝ նշելով, որ ՊԵԿ-ը շահագրգռված է այնպիսի նախագծերի կյանքի կոչմամբ, որոնք կխթանեն տնտեսական ակտիվությունը՝ հանգեցնելով նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը․ «Մենք շարունակաբար փորձելու ենք հարկային և մաքսային համակարգերը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, միաժամանակ փոխվելու պատրաստակամություն ենք ակնկալում բիզնեսից՝ աշխատելու քաղաքակիրթ բիզնես սկզբունքներով»։
Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին, ողջունելով կոմիտեի նախագահի վճռականությունը նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում, իրենց աջակցությունն է առաջարկել մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում։ Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
2553 դիտում
15:20 13-04-2019
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գործակցությունը
690 դիտում
16:48 12-05-2015
Արժույթի միջազգային հիմնադրամը հունիսին Պակիստանին կտրամադրի հերթական վարկային տրանշը՝ 506 մլն դոլար
Այս բաժնից
1468 դիտում
15:27 28-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
1315 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
640 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան