Քլինթոնը մեղադրել է Թրամփին Կուբայի դեմ կիրառվող էմբարգոն շրջանցելու մեջ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփին ամերիկյան օրենսդրությունը խախտելու մեջ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պատճառը եղել է Newsweek պարբերականի կողմից անցկացված հետաքննությունը Թրամփի ղեկավարած մի ընկերության նկատմամբ, որի ժամանակ պարզվել է, որ Թրամփը Կուբայում բիզնես է ղեկավարել, որն այդ ժամանակ արգելված էր ԱՄՆ-ի կողմից։
Քլինթոնը հատարարել է, որ Թրամփի գործողությունները ցույց են տալիս, որ նա իր գործարար ու անձնական շահերը վեր է դասում ԱՄՆ-ի օրենքներից։
Խոսքը գնում է Trump Hotels & Casino Resorts ընկերության մասին, երբ 1998 թվականին ընկերությունը շուրջ 68 հազար ԱՄՆ դոլար է ծախսել Կուբա մեկնելու համար։ Այդ ժամանակ ամերիկյան ընկերություններին արգելված էր կղզում որևէ գումար ծախսել առանց հատուկ թույլտվության։ Իսկ Թրամփի ընկերությունը ծախսերն արել է ամերիկյան մի խորհրդատվական ընկերության միջոցով։