Փաստաբանների պալատում քննիչներին ու փաստաբաններին ներկայացվել է պրոբացիոն ծառայության առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հուլիս 8-ին, տեղի է ունեցել ՙԱջակցություն պրոբացիոն ծառայության ստեղծմանը՚ ծրագրի շրջանականերում տեղեկատվական մարմինների սեմինար փաստաբանների և քննիչների համար:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով կարևորել է Հայաստանում
պրոբացիոն ծառայության ներդրումը: Տեղական փորձագետ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր
Հովհաննիսյանը ներկայացրել է պրոբացիոն ծառայության հիմնախնդիրները, հիմնական դրույթները, ինչպես նաև հայեցակարգի
հիման վրա մշակված իրավական ակտերի նախագծերը: Արթուր Հովհաննիսյանը խոսել է նաև Հայաստանում պրոբացիայի արդյունավետության մասին, ներկայացրել է ծառայության կառուցվածքը և պրոբացիայի գործողությունը մինչդատական, դատական, պատժի կատարման և հետպատժյա փուլերում: