211652_close_icon
views-count740 դիտում article-date 13:16 08-07-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 7-ից 8-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է խարդախության` 7, յուրացման` 1, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր