Պրոբացիայի վերաբերյալ սեմինար՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հուլիսի 7-ին ԱՊԿ բաժնի, Երևան քաղաքի 7 բաժանմունքների և Լոռու բաժանմունքի անձնակազմի համար տեղի է ունեցել սեմինար՝ պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված սեմինարն անցկացրել են միջազգային փորձագետներ Քրիստոֆեր Ֆրոսթը Մեծ Բրիտանիա, Էնդրյու Բերնհարդտը Մեծ Բրիտանիա և Իոան Դուրնեսկուն Ռումինիա: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:
Զբաղվածության գործակալության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցել ԱՊԿ բաժնի հետ ծառայությունում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար: