211652_close_icon

Տոմաս Մյուլերը հանդիպել է գնացքում ողբերգությունը կանխած ամերիկացու հետ

views-count2335 դիտում article-date 21:59 26-08-2015
«Բավարիայի» կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հանդիպել է 22-ամյա ամերիկացի զինվորական Ալեք Սկարլատոսի հետ, որը կարողացել էր գնացքում կանխել ողբերգությունը՝ Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում: Բրիտանացի Կրիս Նորմանին, եւ ամերիկացիները Էնտոնի Սեդլերին, Սպենսեր Սթոունին եւ Ալեք Սկարլատոսին հաջողվել էր չեզոքացնել մարոկացի գաղթականին, որը արագընթաց գնացքում կրակահերթ էր բացել ուղեւորներ վրա: Այսօր Սկարլատոսը, որը նշված դեպքի ժամանակ գնացքում «Բավարիայի» մարզաշապիկով է եղել, այցելել է մյունխենյան ակումբի մարզաբազա: Ակումբի հարձակվող Տոմաս Մյուլերը նրա հետ լուսանկարվել եւ այն տեղադրել է թվիթերի իր էջում:

Նմանատիպ նյութեր