211652_close_icon
views-count774 դիտում article-date 13:59 07-07-2015

Գալուստ ՍահակյանՆ ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին Ազգային ժողովում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովին: Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում: Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մարշալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

Նմանատիպ նյութեր