211652_close_icon
views-count875 դիտում article-date 16:51 06-07-2015

Մետաղական արգելափակոցի գողությունը բացահայտվեց

Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-3 Մարgարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 104-050 կմ հատվածում տեղադրված 15 մ երկարությամբ մետաղական արգելափակոց` ընկերությանը պատճառելով 91.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ինքը և գողոնը տեղափոխել հարևանությամբ գտնվող իր տան բակ: Գողոնն առգրավված է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր