Դավիթ Սանասարյանին ոստիկանությունից հիվանդանոց են տեղափոխել. Aravot.am
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկավ շտապօգնության 3-րդ մեքենան: Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ առողջական վիճակը վատացել է ոստիկանությունում: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից: Նրան ներսում հայտնել են, որ բաժնում այս պահին 20 ցուցարար կա եւ հիմա նրանց ազատ արձակման գործընթացն է սկսվել:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/07/06/590557/]այստեղ[/url]