1303 դիտում
14:08 06-07-2015
Հայտնի են «Ֆրեսկո» փառատոնի հաղթող ֆիլմերը
Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար: «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`
«Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
“Girl on the moon”, Armenia, Aren Malakyan
«Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
“The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray
«Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր
“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher
«Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
“The silent killer”, Spain, Raul Mancilla
«Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
“After shock”, Iran, Mahmoud Yazdani Bahramabadi
«Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան
“May 1945”, Belarus, Nona Sisakyan
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն
www.fresco.am, [email protected], hեռ.՝ 093 842 140
«Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
“I have just had a dream”, Spain, Javi Navarro
«Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
“Big boy”, Russia, Yuri Solodov
«Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով
«Coctebel's pebbles», Russia, Andrey Osipov
«Խաղաղություն»
«Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
“Senses”, Spain, Jose Vega
«Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
“Rangan 99”, Iran, Tiyam Yabandeh Jahroumi
«Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի
“Ants apartment”, Iraq, Tofigh Amani
«Հանդիսատեսի համակրանք»
Audience Sympathy
«Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
“Ecclesiastes”, Israel, Photo-interpretation by Dmitry Brickman
Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:
Նմանատիպ նյութեր
7708 դիտում
22:01 13-06-2018
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը