211652_close_icon
views-count1076 դիտում article-date 13:15 06-07-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 3-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպքից բացահայտվել է 43-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման` 2-ական, յուրացման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության` 2, սպանության և գողության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր