ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 32 շենքի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն աղբյուրի հաղորդմամբ օձ է հայտնաբերվել նաև Երևանի Սիլիկյան թաղամասում: Ահազանգի հետքերով մեկնած փրկարարները թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ նապաստակի բնում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: