Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի սահմանին` Գոլանի բարձունքների ուղղությամբ. 4 զոհ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի սահմանին` Գոլանի բարձունքների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 զինյալ, որոնց մոտ եղել է հզոր ֆուգաս:
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, սպանվածներն ահաբեկիչներ էին, որոնք հարձակում էին ծրագրում իսրայելական բանակի դեմ: Առայժմ հայտնի չէ զոհվածները սիրիացիներ են եղել, թե` ոչ:
Այս միջադեպից ժամեր անց ռմբակոծության են ենթարկվել նաև սիրիական բանակի և ՙՀզբալահ՚ խմբավորման հրթիռային կայանները: