Օբաման պատրաստ է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Օբաման իր այս մտադրության մասին հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերով մի շարք փորձագետների հետ զրույցում:
Նրանցից մեկը հայտարարել է, որ Օբաման խոստացել է «Իսլամական պետության» դեմ պայքարել ամենուրեք, որտեղ էլ որ գտնվի այն: