ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է լողորդի վրա
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում վերջին 3 շաբաթում շնաձկան հարձակման 7-րդ դեպքն է գրանցվել: Ոստիկանության տվյալներով՝ Օկրակոուկ կղզում փրկարարների աչքի առաջ 2,1 մետրանոց շնաձուկը քաշել-տարել է 68-ամյա լողորդին:
Փրկարարներին հաջողվել է շնաձկան ատամներից ազատել նրան: Լողորդի վիճակը ծանր է: Տարեսկզբից ԱՄՆ-ում շնաձկան հարձակման 23 դեպք է գրանցվել: