ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է անչափահասների վրա
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի լողափերից մեկում շնաձուկը վնասել է երկու անչափահասների: 14-ամյա տղան եւ 16-ամյա աղջիկը հարձակման հետեւանքով կորցրել են ձեռքերը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Աղջկան մահից փրկել է քիչ հեռու լողացող մի տղամարդ, որը կարողացել է նրան ետ պահել գիշատչի ատամներից: Աղջկան հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: Բժիշկների խոսքով՝ եթե տղամարդը ժամանակին վրա չհասներ, նա կկորցներ նաեւ ոտքը: