Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա
Ավստրալիայի Հարավային Ուելսի լողափերից մեկում հանգստացող կինը շնաձկան հարձակման զոհ է դարձել։ Ոստիկանությունը փակել է լողափը․ զոհի որոնման աշխատանքներ են տարվում, փոխանցում է BBC֊ն։
Ըստ տեղի ոստիկանության խոսքերի, ականատեսների վկայությամբ՝ շնաձուկը հարձակվել է կնոջ վրա և քարշ տվել օվկիանոս։
Փրկարարները ջրում հայտնաբերել են մարդկային մարմնի մնացորդներ, սակայն դրանց տիրոջ ինքնությունը դեռ հայտնի չէ։
Վերջին ամիսներին Ավստրիալիայի լողափերում շնաձկների հարձակման մի քանի դեպք է գրանցվել։
Անցյալ շաբաթ Պերտ քաղաքի լողափում 38֊ամյա կինը հարձակման զոհ էր դարձել։