Թուրքիայուոմ աշակերտներին այսուհետ չի թույլատրվի դպրոցի շենքում գտնվելու ժամանակ օգտվել Facebook-ից
Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ թուրքական դպրոցներում աշակերտներին այսուհետ չի թույլատրվի շենքում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի համաձայնության գրառումներ անել, նկարներով ու տեսանյութերով կիսվել Facebook սոցիալական կայքում: Իսկ ավագ դպրոցների այն աշակերտները, ովքեր կփորձեն ծաղրել, վիրավորել կամ ստորացնել հաստատության աշխատողներին և համապատասխան տեսանյութը կամ լուսանկարը կներբեռնեն սոցկայքում, ժամանակավորապես կհեռացվեն դպրոցից։
Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, արգելքը ոտնահարող աշակերտները կուղարկվեն դպրոցում կարգապահական հարցերով զբաղվող հատուկ խորհրդի անդամների մոտ: