ԱՄՆ հրթիռային բազան աճուրդի է հանվել eBay-ում
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրթիռային բազաներից մեկն աճուրդի է հանվել eBay-ում, հաղորդում է gizmodo.com-ը:
Բազան կառուցվել է 1960-ական թվականներին՝ Կուբայի կողմից Կարիբյան ճգնաժամի ժամանակ հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով:
eBay-ում ըստ լոտի նկարագրության՝ բազան մտցվել է պաշտպանական գծի մեջ և կառուցվել տվյալ վայրում բոլոր ուղղություններով տեղանքի լավ տեսանելիության համար, սակայն չունի ստորգետնյա բունկեր կամ հրթիռային հորան, այլ միայն վերգետնյա շինություններ, որոնց տանիքները վաղուց վնասվել են:
eBay-ի լսարանի նվազ հետաքրքրության պատճառով նրա նախնական գինը 595 հազար ԱՄՆ դոլարից իջեցվել է մինչև 468,5 հազար դոլար:
[img]/ups/images/061013000143573216029093.jpg[/img]
[img]/ups/images/0881627001435732156990442.jpg[/img]