Բեքհեմի վթարված Audi RS6-n աճուրդի է դրվել eBay-ում
Դևիդ Բեքհեմին պատկանող Audi RS6 մակնիշի վթարված ավտոմեքենան աճուրդի է դրվել eBay-ում, գրում է The Daily Express-ը: Նախնական գին է սահմանվել 43 հազար ֆունտ ստեռլինգը:
Վթարը տեղի էր ունեցել, երբ Բեքհեմն ու նրա 15-ամյա որդին՝ Բրուքլինը, տուն էին վերադառնում լոնդոնյան Արսենալի ուսումնամարզական բազայից:
Ականատեսների վկայությամբ ավտոմեքենան ընթացել է մեծ արագությամբ: Բեքհեմները լուրջ վնասվածքներ չէին ստացել և ինքնուրույն դուրս էին եկել ավտոմեքենայից: