211652_close_icon
views-count1314 դիտում article-date 09:56 01-07-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշել են տեղում կինոդիտումներ անցկացնել

9-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած ցուցարարները քննարկումների արդյունքում որոշեցին կինոդիտումներ անցկացնել: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք նշեցին, որ գիշերներն այդպես ավելի արդյունավետ, առանց աղմուկի եւ հետաքրքիր կանցնի: Մնում է միայն ցանկությունը տեխնիկապես կարողանան իրականություն դարձնել: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը

Նմանատիպ նյութեր