5924 դիտում
22:29 27-06-2015
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները կայացրեցին Բաղրամյան պողոտայում գիշերը մնալ- չմնալու որոշումը
«Այսօր էլ ենք մնալու այստեղ եւ շարունակելու մեր պայքարը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը ժամը 18.00-ին ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես կշարունակվի իրենց պայքարի հետագա ընթացքը:
Նախաձեռնության անդամները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ միասին որոշում կայացնեն:
Միաժամանակ նշեցին, որ ի սկզբանե խաղաղ հավաք են սկսել եւ հավաքը մինչեւ վերջ խաղաղ են շարունակելու, որից հետո հնչեց ՀՀ հիմնը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյաննն էլ ասաց, որ ոստիկանության կողմից բռնություն չի եղել եւ հորդորեց քաղաքացիներին կոչով դիմել, որ հավաքը անօրինական բնույթ է կրում եւ անհապաղ պետք է դադարեցնեն այն ու վերականգնեն երթեւեկությունը:
Միաժամանակ` Օսիպյանը համաձայնեց, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
14:09 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները քննարկում են մնալ-չմնալու հարցը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»