3759 դիտում
09:26 27-05-2017
Կարեն Կարապետյանի մնալ-չմնալու հարցը 2018-ին որոշելու է ՀՀԿ-ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:
[b]-Հետընտրական փուլում Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր ինտրիգը մնում է այն, թե արդյո՞ք 2018-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, թե՞ Կարեն Կարապետյանը կմնա այդ պաշտոնում:[/b]
֊Մենք պետք է քաղաքական մոտեցում ցուցաբերենք: Ես չեմ կարծում, թե մեխանիկական լուծում պետք է տրվի: Կարեն Կարապետյանը մնալու ցանկություն պետք է ունենա և պետք է հնարավորություն կարողանա ստեղծել իր համար, որովհետև խոսքն արդեն 100 օրվա մասին չէ: Եթե կառավարությունը կարողանա մեկ տարում կատարել քայլեր, որոնք հասարակության մեջ կառաջացնեն այն զգացողությունը, որ գործող կառավարությունը իրավիճակի փոփոխության հնարավորություն ունի, ապա Կարեն Կարապետյանը, բնականաբար, կմնա: Բայց եթե այդ ընթացքում Կարեն Կարապետյանը չկարողանա փոփոխություն առաջացնել, չեմ կարծում, թե մեխանիկորեն պետք է ասվի, որ Կարեն Կարապետյանը մնում է: ՀՀԿ-ն որպես ամբողջություն է այդ ամեն ինչին տնօրինում, և ՀՀԿ-ն այնուհետև ինքը պետք է որոշի՝ Կարեն Կարապետյանը կարողացե՞լ է արդարացնել հույսերը, որպեսզի 2018-ից հետո շարունակի որպես վարչապետ աշխատել, թե՞ անհրաժեշտ է փոփոխություն, և այդ փոփոխությունն ինչ տեսքով կլինի՝ որոշողը լինելու է ՀՀԿ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
14:09 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները քննարկում են մնալ-չմնալու հարցը
1153 դիտում
10:42 29-08-2023
Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը․ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան