211652_close_icon
views-count7868 դիտում article-date 13:07 27-06-2014

Նոր ծեծ ու ջարդ՝ Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ. նա որդուն նստեցրել է գիրկը և սկսել համբուրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 27-ին, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի դատավարության ընթացքում նոր սկանդալ հասունացավ: Ինչպես դատարանից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, Շանթ Հարությունյանը սույն գործով անցնող որդուն, ով սովորաբար նստում էր կողքը, նստեցրել է գիրկը եւ սկսել համբուրել: Կարգադրիչներն ասել են, որ չի կարելի նման բան անել դատարանում և առաջարկել Շ. Հարությունյանին որդուն նստեցնել կողքին: Սակայն նա բորբոքվել է և ասել, որ թքած ունի օրենքի վրա: «Դուք սիրտ չունեք»,-դիմելով կարգադրիչներին՝ ասել է նա: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, վնասել է գլուխը: Դատական ընդմիջումից առաջ դահլիճում գտնվողները կանգնել են նստարանների վրա և սկսել բացականչություններ անել, իսկ դատական ընդմիջումից հետո Շահեն Հարությունյանը նստել է Շանթ Հարությունյանի կողքին: Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունենեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով `զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր