Հսկաների և գեյզերների հարթավայրը. ֆոտոշարք
Ռուսաստանի Կամչատկա երկրամասում գտնվող այս վայրերն անվանում են Հսկաների կամ գեյզերների հարթավայր: Այն Եվրասիա մայրցամաքում գտնվող տարածքով ամենամեծ գեյզերների դաշտն է: Այդ հսկա տարածքում առկա են նաեւ հրաբխային լեռներ և գոյացություններ: Բնության այս յուրատեսակ անկյունը արգելոցային գոտում է և հիմնականում դժվարանցանելի է, քիչ ուսումնասիրված: