Շախմատային հսկաների մրցավեճը ավարտվեց խաղաղ ելքով
Նորվեգական Տրոմսյո քաղաքում տեղի են ունենում շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը չափում է Նորվագիայի ընտրանու հետ: Առաջին խաղատախտակի վրա միմյանց հետ մրցեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսլենը և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը: Շախմատային հսկաների մրցավեճը ավարտվեց է խաղաղ ելքով:
Ոչ-ոքի արդյունքներով են ավարտվել նաև Մովսիսյան – Համմեր և Հակոբյան – Յոհանսեն պարտիաները: Դեռևս ընթացքի մեջ է Սարգսյան – Ագդեսթեյն պարտիան: