6551 դիտում
09:45 29-06-2015
Բաղրամյան պողոտայում 7-րդ գիշերը եւս առանց բախումների անցավ, սակայն քրեական գործ է հարուցվել. պատրաստվում են նաև առգրավել աղբամանները
Բարեբախտաբար այս գիշեր եւս Բաղրամյան պողոտայում բախումներ չեղան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, պողոտայում գտնվողները գիշերը գրեթե չեն քնել՝ սպասելով նրան, որ հնարավոր է՝ ոստիկանությունը ուժ կիրառի: Վաղ առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, թե պատրաստվում է առգրավել աղբամանները, քանի որ Կենտրոն եւ Նորք Մարաշ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր-ի 185 հոդվածով, սակայն գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան։
Քրեական գործը հարուցվել է «Սանիտեք»-ի հայցի հիման վրա:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
10:04 28-06-2015
Բաղրամյան պողոտայում 6-րդ գիշերը եւս խաղաղ անցավ, իսկ առավոտը սկսեց աղոթքով եւ մաքրությամբ
1888 դիտում
09:47 30-06-2015
8-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում եւս խաղաղ անցավ, բայց որոշ մարդիկ փորձել են սադրել պողոտայի ցուցարարներին
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը