211652_close_icon
views-count1066 դիտում article-date 15:36 29-06-2015

Տարոն Մարգարյանը ցավակցել է Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական ուղերձում ասված է. «Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի նորագույն ժամանակների մեր բոլոր ձեռքբերումների, այլև հեղինակավոր մրցաշարերի տարեգիրն ու յուրօրինակ մեկնաբանն էր: Նրա համակողմանի ու պրոֆեսիոնալ մեկնաբանությունների շնորհիվ հայ շախմատասերը մշտապես տեղյակ էր կարևորագույն մրցամարտերին ու, ընդհանրապես, շախմատային աշխարհի անցուդարձին: Բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում բազմաթիվ լրագրողներ նաև նրա օրինակով են մասնագիտացել մարզական լրագրության ոլորտում: Խորապես ցավում եմ Գագիկ Հովհաննիսյանի կորստյան կապակցությամբ և իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին»:

Նմանատիպ նյութեր