Իսրայելի ՌԾՕՈՒ-ն զավթել է Գազայի բնակչությանը օգնություն հասցնող նավը
Իսրայելի ռազմածովային ուժերը զավթել են «Մարիաննա» նավը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Գազայի հատվածի բնակիչների համար, հաղորդում է Haaretz թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ նավի վրա եղել է Թունիսի նախկին նախագահ Մոնսեֆ Մարզուկին, Իսրայելի խորհրդարանի անդամներից մեկը, ինչպես նաև իրավապաշտպաններ:
Նախնական տեղեկություններով՝ նավը զավթելու օպերացիայի ժամանակ նավի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել: