Եմենին հումանիտար օգնություն հասցնող իրանական նավը կստուգվի ՄԱԿ-ի կողմից
Եմենին հումանիտար օգնություն հասցնող իրանական նավը ներկա պահին խարիսխ է գցել Ջիբութի նավահանգստում և կմնա այնտեղ այնքան ժամանակ, մինչև ՄԱԿ-ի աշխատակիցները նավի բեռի պարունակությունն ամբողջությամբ չստուգեն: Այդ մասին հաղորդում է Ynet-ը:
Նավը Ջիբութիի տարածք է մտել երեկ երեկոյան: Նշենք, որ մինչ այժմ օդային ճանապարհով Եմեն հումանիտար օգնություն հասցնելու Իրանի փորձերը ձախողվում էին. Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը փակում էին նրանց ճանապարհը, և Իրանի իշխանությունները ստիպված եղան օդային ճանապարհը փոխարինել ջրայինով:
Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին Եմենի ապստամբներին զենք մատակարարելու մեջ, ինչը հերքում են Իրանի իշխանությունները: