Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հունիսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/7 շենքի մոտակայքում այրվել է 50 քմ, Էրեբունու կենտրոնական գերեզմանատանը՝ 1 հա, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Լաչինի ձոր» կոչվող տեղանքում՝ 60 քմ, Հրազդանի կիրճում` Հաղթանակ կամրջի մոտակայքում՝ 600 քմ, Դավթաշենի կամրջի մոտակայքում՝ 5000 քմ, Շերամի փողոցում` Արմենիկում կլինիկական կենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 4 դպրոցի ետնամասում այրվել է 200 քմ, Մրգավան գյուղի Արամ Խաչատրյան փողոցում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի հարևանությամբ` 5000 քմ, Կարբի գյուղի գերեզմանատանը՝ 60 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ավագյան փողոցի վերջնամասում՝ 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]