Որտե՞ղ են «Ո՛չ թալանին» համակարգող խմբի հիմնական դեմքերը
Մենք չենք բաժանվել, մենք միասին ենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեցին «Ո՛չ թալանին» համակարգող խմբի անդամները` արձագանքելով այն խոսակցություներին, թե համակարգող խմբի հիմնական դեպքերը այնտեղ չեն եւ բաժանվել են:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք հայտնեցին, որ համակարգող խմբի անդամները այս պահին խորհրդակցություններ են անցկացնում տնտեսագետների եւ իրավաբանների հետ, որ է'լ ավելի ամուր ոտքերի վրա կանգնեն:
Նրանցից մեկն էլ հայտարարեց, որ արդեն քանի օր է` Վաղինակի ջերմությունը չի իջնում, բայց նա չի հեռանում եւ չի հեռանա: Այունհետեւ բացականչեցին, որ իրենք էլ են միասնական ու հաղթելու են:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր ժամը 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ -մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։