Ըստ EUROMAG ամսագրի վարկածի` անցնող շաբաթվա մարդ է ճանաչվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռը` թագաժառանգ Հարրին:
Շիկահեր թագաժառանգը, ում հետ որպես օրենք մշտապես սկանդալներ ու աղմկոտ պատմություններ են տեղի ունենում, օրերս ավարտել է իր զինվորական ծառայությունը, որը ոչ ավել, ոչ պակաս` 10 տարի տևեց:
Դրանից բացի, հայտնի դարձավ, որ Եվրոպայի ամենացանկալի փեսացուն շուտով կհրաժարվի իր այդ տիտղոսից և վերջապես կամուսնանա իր նախկին ընկերուհի Քրեսիդ Բոնասի հետ: