1151 դիտում
20:55 26-06-2015
«Երազանքի գիշեր»-ը` Երևանի կենդանաբանական այգում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում տեղի է ունեցել «Երազանքի գիշեր» փակ միջոցառումը։ Հատուկ կարիքներ և առանձնակի այլ հիվանդություններ ունեցող տասնյակ երեխաներին և նրանց ընտանիքներին Կենդանաբանական այգում դիմավորել են որպես հատուկ հյուրերի։
Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ ամենամյա երեկոն անցկացվում է 2014թ.-ից: Երեկոն հատուկ հյուրերի համար հագեցած է եղել խաղերով, նվերներով, այլ անակնկալներով և, իհարկե, հյուրասիրությամբ: Տարածքում կազմակերպվել է նաև շրջայց, որի ընթացքում փոքրիկ հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու կենդանիների, զրուցելու նրանց խնամողների հետ, խաղալու այգու նորակառույց ներառական խաղահրապարակում։ Երեկոյի շրջանակում ոչ միայն ներկաներին, այլև հատուկ կարիքներ ունեցող բոլոր փոքրիկներին առանձնահատուկ նվեր էր նախապատրաստել հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Վերջինիս հովանավորությամբ մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում գործող հիփոթերապիայի նորաբաց կենտրոն անվճար հաճախելու հնարավորություն կստանան բոլոր այն երեխաները, ում ցուցված է բուժման այլընտրանքային այս տեսակը։
Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջոցառման կայացմանը աջակցել են «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը», Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և այլք: Երեկոյի գեղարվեստական-համերգային հատվածի համակարգումը հանձն էր առել «Նարեկացի» արվեստի միությունը։
«Երազանքի գիշեր» միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է 1996թ.՝ Ամստերդամի կենդանաբանական այգում: Այժմ արդեն այն կազմակերպվում է աշխարհի 35 երկրների շուրջ 300 հաստատություններում (կենդանաբանական այգիներ, թատրոններ, թանգարաններ)։ Միջոցառման առաքելությունը տարվա ընթացքում մեկ առանձնահատուկ երեկո նվիրելն է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2457 դիտում
10:49 28-10-2019
փոխիր աշխարհը. Արամի երազանքի ճանապարհը. ՄԻՊ-ը ներկայացրել է դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութ
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել