211652_close_icon
views-count806 դիտում article-date 14:18 26-06-2015

Քաղաքացիները ոստիկանության հորդորին գիտակցումով են մոտենում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Անաստաս Ի.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 51 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ, իսկ 1968 թ. ծնված Միլիտոն Հ.-ն՝ 12.7 մմ տրամաչափի` 1, 5.45 մմ տրամաչափի` 13, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 4 և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 33 փամփուշտ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Տախիր Մ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և նույն տրամաչափի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Ռուբեն Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ատրճանակի զարկանաձգանային մեխանիզմի 3 դետալ, «Ջի-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Սամվել Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, և 7.62 մմ տրամաչափի 79 փամփուշտ` շղթայով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր