211652_close_icon
views-count1907 դիտում article-date 11:37 26-06-2015

Ադրբեջանը հայտարարում է, որ կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևը, որն ընդունվել է հունիսի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից, ևս մեկ օրինակ է պաշտոնական Բաքվի դեմ ուղղված կանխակալ և անհիմն մոտեցման», հայտնում է contact.az-ը: Հայտարարության մեջ ասվում է, թե. «Ադրբեջանում բացահայտ քաղաքական կայունություն է տիրում, տնտեսական զարգացում, ազատ քաղաքացիական հասարակություն, սոցիալական կայունություն, խոսքի ազատություն, իսկ Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները հետապնդում են ադրբեջանական ժողովրդի շահերը ապահովելու նպատակ, այլ ոչ միջազգային որևէ կառույցի ինչ-որ հավանություն»: Ադրբեջանի ԱԳՆ-ի համոզմամբ՝ Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել նրա համար, որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը։ «Դա իսլամաֆոբիայի ակնհայտ դրսևորում է: Ադրբեջանի ԱԳՆ-ն գտնում է, որ կանխակալ վերաբերմունքը և երկակի ստանդարտների դրսևորումը Բաքվին լրջորեն մտածել են տալիս, թե որքանով է անհրաժեշտ Եվրոպայի խորհրդում և նրա Խորհրդարանական վեհաժողովում Բաքվի մասնակցությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր