Եվրամիությունը Իտալիայում և Հունաստանում կստեղծի ներգաղթյալների գրանցման կետեր
Եվրամիությունը պատրաստվում է ներգաղթայալների գրանցման կետեր ստեղծել Հունաստանում և Իտալիայում, որոնք թույլ կտան վերահսկել միգրացիոն իրավիճակը: Այդ մասին ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքների ամփոփումից հետո լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Վերջինս նաև նշել է, որ գագաթաժողովում որոշում է կայացվել անօրինական ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու գործընթացն ակտիվացնելու մասին:
Բացի այդ, ԵՄ-ը հավելյալ օգնություն կցուցաբերի Աֆրիկայի երկրների զարգացմանը՝ այդկերպ նվազագույնի հասցնելով միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա: