Ավստրալիայում հազվագյուտ շնաձուկ են որսացել. տեսանյութ
Ավստրալիայում ձկնորսները որսացել են Cetorhinus maximus տեսակի շնաձուկ, որը հազվադեպ է հայտնվում ջրի մակերեւույթին: Cetorhinus maximus-ը չափազանց քիչ ուսումնասիրված շնաձկներից է: 6,3 մետրանոց որսը կհանձնեն Մելբուրնի թանգարան:
Նշենք, որ վերջին 160 տարում նման շնաձուկ նկատվել է 3 անգամ: